ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Զորահավաք Դոնեցկում

Զորահավաք Դոնեցկում
03.02.2015 | 01:03

Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է առաջիկա օրերին զորահավաք անցկացնելու և մինչև 100 հազար մարդ զորակոչելու մտադրության մասին: «Մենք անհրաժեշտ թվով մարդկանց ենք զորակոչելու, որովհետև այն, ինչ տեղի է ունենում ռազմաճակատում, այն, ինչ անում է ՈՒկրաինան, ստիպում է մեզ զորակոչել նրանց, ովքեր ի զորու են զենք կրել, հիմա դա առավել քան հրատապ է դառնում, դա կլինի համընդհանուր զորակոչ»,- ասել է Զախարչենկոն։ Նրա խոսքով, ՈՒկրաինայի ուժայինները հարավում` Դոնեցկի օդակայանի շրջանում և Պեսկի բնակավայրի մոտակայքում, ընդլայնում են իրենց ռազմական ներկայությունը, և Դոնբասը պետք է հավասարակշռություն ապահովի։
ՈՒկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Ադրի Լիսենկոն ասել է, որ Կիևը նախ պետք է ստուգի Դոնբասում զորակոչի տեղեկությունը։ «Սա նշանակում է, որ ապստամբները մարդուժի խնդիր ունեն և չեն կարողանում լուծել ռազմավարական նշանակություն ունեցող Դեբալցևո ավանը գրավելու խնդիրը։ Դեբալցևոյում մեր ուժերը բավական են քաղաքը պահելու համար»,- ասել է նա։

Դիտվել է՝ 2336

Մեկնաբանություններ